«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Նախընտրական գաստրոլների ելած ցիլոյավորն ու լրատվամիջոցները

Նախընտրական գաստրոլների ելած ցիլոյավորն ու լրատվամիջոցները
14.03.2026 | 13:17

Երբ ես ասում եմ, որ նախընտրական գաստրոլների ելած ցիլոյավորին պետք չէ բերել առաջին պլան, հատկապես, եթե ոչ իշխանական, այլ անկախ լրատվամիջոցի դիրքերից ես հանդես գալիս, դա նրա խոսքին և պաշտոնական գործունեությանը չի վերաբերվում: Չնայած, այդ խոսքն այնքան տարբեր նպատակներ է հետապնդում, որ հմուտ լրագրողը պետք է գլխի ընկնի, թե հատկապես ո՛ր խոսքն է իր ուշադրությանն արժանի: Դա վերաբերվում է կարկանդակ և այլ բաներ ուտելն ու նմանատիպ «օյինբազ» դրվագները ուշադրության կենտրոնում պահելուն և տիրաժավորելուն:

Ոմանց կարծիքով՝ նմանատիպ դրվագներն աշխատում են ցիլոյավորի դեմ, և որքան շատ մարդիկ տեսնեն նման դրվագներ, այնքան շատ են լինելու հիասթափվողները: Այսինքն, բացահայտ ադրբեջանաթուրքական օրակարգը դրոշակ դարձնելը և նման քաղաքականություն վարելը մարդկանց համար բավարար չէ, որպեսզի հիասթափվեն, և դա պետք է անեն կարկանդակ և այլ բաներ ուտելու տեսարաններին ականատես լինելով:

Խելացիության մասին իմ չափանիշներով, ես չեմ կարծում, որ ցիլոյավորը խելացի է, բայց չեմ կարծում նաև, որ վերջին կատեգորիայի տհաս է: Որովհետև վերջին կատեգորիայի տհաս պետք է լինել, հատկապես նախընտրական շրջանում, անընդհատ հրապարակային անելու համար բաներ, որոնք վնաս են բերելու: ՈՒրեմն, ինքն ունի վստահություն, որ նմանատիպ դրվագներն իրեն ավելի շատ օգուտ են բերում, ոչ թե վնաս, այլապես, նույնիսկ եթե ուտեր այդ կարկանդակն ու մյուս բաները, դա գոնե հրապարակային չէր անի:

Եվ ուրեմն, թույլ տվեք կարծիք հայտնել, որ անկախ, էլ չեմ ասում ընդդիմադիր ուղղվածության լրատվամիջոցները, որոնք նման դրվագները հաճույքով հրապարակում և պահում են ուշադրության կենտրոնում, կամ այս, թվում է թե պարզ բանը չեն հասկանում, կամ մտածում են, որ 8 տարի երկիրն այս վիճակին հասցրած և իշխանությունն այնուամենայնիվ պահած ցիլոյավորը կատարյալ տհաս է, իրենք էլ շատ խելացի են, կամ էլ տակից ցիլոյավորի համար են աշխատում (ես չեմ բացառում, որ նման բան էլ կարող է լինել): Մի ավելի պարզունակ տարբերակ էլ կա, որ դա անում են ընդամենը մի քանի դիտում ավել ունենալու և վարկանիշ (ռեյտինգ) ապահովելու համար: Ավելի բարդ կոմբինացիաներ կան, որ այդ ամենը կանոնակարգվում է գոյություն ունեցող քաղաքական «էլիտայի» կողմից, բայց շատ չեմ խորանում:

Ավելացնեմ, որ վերջին շրջանում այս թեմային հաճախ եմ անդրադառնում ոչ թե նրա համար, որ ինքս եմ սկսել զբաղվել NewsLeader.am լրատվականով, և որ այդ ընթացքում մեր լսարանը ականատես չի եղել և չի լինելու նման դրվագների, ես մինչ այդ էլ եմ այս թեմայով արտահայտվել, ոչ էլ ցանկություն և իրավունք ունեմ այլ լրատվամիջոցների ուղղություն ցույց տալու, անդրադառնում եմ, որպեսզի զանազան տեղեկատվական հոսանքների տակ ընկած սովորական մարդիկ կարդան և գուցե իրենց համար անհրաժեշտ հետևություններ անեն: Կարծում եմ՝ դա կարևոր է: Սա ասում եմ որպես մարդ, ով ժամանակին հրաժարվել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ռեժիսորը լինելու բավականին շահեկան առաջարկից և գերադասել է այդ փուլում անգործ մնալ: Կարծում եմ՝ ավելորդ է պարզաբանել, թե ինչու:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 961

Մեկնաբանություններ